Շոյգուն կասկածում է, որ USAID-ի դադարեցման որ...

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ կասկածում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը վերջնական և անշրջելի է։ Տասս-ի փոխանցմամբ այս մասին Շոյգուն ասել է լրագրողներին՝ Ղազախստան կատարած աշխատանքային այցից հետո։


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փետրվարի 3-ին որոշել է դադարեցնել USAID-ի գործունեությունը։

Գործակալության ժամանակավոր ղեկավար է նշանակվել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը սկսել է կազմակերպության գործունեության վերանայման գործընթացը։


USAID-ը հիմնադրվել է 1961 թվականին և համարվում է անկախ գործակալություն, սակայն իրականում գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի շրջանակներում։ Այն կարևոր գործիք է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ՝ ազդեցություն գործելու այլ երկրների վրա։