Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանո...

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը։

Վերջիններս քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։