Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել են իրենց հանձնառությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար ռազմավարական գործընկերության զարգացման գործում, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։ Հաստատվել է ռազմավարական իրավահավասար երկկողմանի գործընկերություն զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։



