
Չի կարելի անընդհատ խոսել Եվրոպայից, հանդիպել եվրոպական քաղաքապետների հետ, ասել, էր դուք ձգտում եք դեպի արևմտյան արժեքներ ու ակնհայտ տեռորի ենթարկեք հենց այդ «Transparency» կոչվածը։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Որևէ թափանցիկություն այս օրակարգում չկա։ Կա երկու հարց․ մեկը, որ որևէ կերպով ուսումնասիրված չէ, բայց ուղղակի ձերն ա դրա համար անցնելու ա, երկրորդ հարցն էլի հարց ա, որ ուղղակի էս «կրթվելը նորաձև է»- ի հետ զուգահեռ քաղաքական քարոզարշավի մեթոդ եք բերել։ Ավագանու էս գործունեության ոճը որևէ կերպ հանրությանը օգուտ չի տալիս, որևէ կերպ հանրությանը տեղեկացված չի պահում իրականության մասին։ Շոու է՝ սիրուն խոսքեր ու ավիրված քաղաք»,- ասաց նա։