Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապ...

Դեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – ասել է Շոլցը՝ անվանելով այս մոտեցումը «ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքը»:

«Այսպես թե այնպես, ես վաղաժամ եմ համարում շահարկել այն մասին, թե ինչ կլինի խաղաղության հաստատումից հետո»,- ասել է կանցլերը։

Նա կրկին պնդել է, որ «Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ պայմաններով պատրաստ կլինի խաղաղության»։