
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը Թուրքիայում անվանել է «շատ, շատ վատ նշան»։
«Նման առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի կալանավորումը բեռ է Թուրքիայում ժողովրդավարության համար, բայց դա միանշանակ բեռ է նաև Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների համար», - Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասել է Գերմանիայի վարչապետը։ «Մենք կարող ենք միայն կոչ անել, որ դա անմիջապես դադարեցվի», - ավելացրեց Շոլցը:
Ստամբուլի քաղաքապետի կալանավորման հետ կապված ավելի վաղ բողոքի ցույցեր էին անցկացվել Անկարայում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում։ Մարտի 19-ին կոռուպցիային և ահաբեկչությանն աջակցության հետաքննության շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում 106 կասկածյալներից 87-ը, այդ թվում՝ Իմամօղլուն, բերման են ենթարկվել։