Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը ներածական մասից հետո լքել է դահլիճը, որից հետո տեղի են ունեցել Փաշինյան-Ալիև երկկողմ բանակցություններ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարները, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հանդիպումը քիչ առաջ ավարտվել է:



