Շոլցն ասել է, որ ժամանակն է պլանավորել Գազայի...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը և ասել, որ ժամանակն է պլանավորել Գազայի քաղաքական և տնտեսական ապագան:

«Հերթական անգամ պատանդներն ազատվել են ՀԱՄԱՍ-ի ձեռքից: Գերմանական կառավարությունը գոհ է դրանից»,- ասել է Շոլցը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Այս պահին, նրա խոսքով, կարևոր է, որ հրադադարը պահպանվի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և Գազայի հատվածի բնակիչները ստանան հուսալի և համապարփակ մարդասիրական և բժշկական օգնություն:

«Հիմա է նաև Գազայի հատվածի քաղաքական և տնտեսական ապագան պլանավորելու պահը»,- ընդգծել է կանցլերը։

Գազան, նշել է Շոլցը, «այլևս երբեք չպետք է դառնա մահացու ահաբեկչության հենակետ»:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է թույլ չտալ, որ այն դառնա ծայրահեղականության և ատելության հողատարածք։

«Գազայի հատվածի բնակիչները կարիք ունեն ազատ և արժանապատիվ կյանքի հեռանկարի», – ասել է Շոլցը: