Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության ու գործընկերության կապերով և սա վերաճել է ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս մասին Երևանում կայացած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ-ի և Վրաստանի վարչապետերի համատեղ հայտարարությունների ժամին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Այսօր շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ, երբ խոսում էինք երկկողմանի համագործակցության մասին բազմաթիվ ասպարեզներում փոխգործակցության մասին: Մենք փոխանակեցինք գաղափարներ այն գործընթացների մասին, որոնք զարգանում են համաշխարհային և ռեգիոնալ ասպարեզում:
Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ և առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակներով:
Մեր գործընկերությունն ու բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է և մեծ ներուժ ունի»,- մասնավորապես ասաց նա: