Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

 Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում այս պահին տեղումներ են, մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները սկսել են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները։ 

Շիրակի մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում  են,  որ մարզում փակ ճանապարհներ չկան, բայց  վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2025 թվականի մարտի 31-ը։ Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2024-2025 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին՝ ապահովված են անհրաժեշտ մեքենասարքավորումներով, կուտակած է բավարար քանակության տեխնիկական աղ և հանքային խարամ։