Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից լրագրողները, կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում հայ-թուրքկան սահմանի բանցմանը։
«Երբ բացվեց, բերեք այդ ժամանակ խոսենք: Ես կանխատեսում չանեմ, բայց առանց սահմանի բացման էլ մեր մարզում տուրիզմի զարգացման հետ կապված շատ լավ վիճակ է: Գյումրին ծաղկուն վիճակում է»,- ասաց նա:
Հարցին` կանխատեսում եք, որ Թուրքիայի հետ սահմանը բացելուց էլ ավելի կզարգանա՞ տուրիզմը՝ արձագանքեց. «Միանշանակ»:
Ճշտող հարցին՝ կո ՞ղմ է սահմանի բացմանը՝ պատասխանեց. «Բերեք ես չասեմ կողմ եմ, թե դեմ, երբ զարգացումներն ընթանան, արդյունքներից պետք է գոհ լինենք, կողմ կամ դեմ լինենք»:
Մանրամսսն՝ տեսանյութում։



