
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»: