
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակված անասնակեր:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 19:05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ) և 2500 հակ անասնակեր: