
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները միասին հաղթել են ՔՊ-ին։ Վերջնական տվյալները հետևյալն են․
«Ախուրյան» դաշինք («Երկիր ծիրանի» - «Համերաշություն») - 3832
«Հաղթանակ» (ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան») դաշինք - 2810
ՔՊ – 6217
Արդյունքում՝ երկու ընդդիմադիր դաշինքները միասին հավաքել են 6642 ձայն, որը 425 ձայնով գերազանցում է ՔՊ-ի ստացած ձայներին։