
Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահին ապօրինի բերման ենթարկված ՀՀ 23 քաղաքացիների նկատմամբ շինծու դատավարություններ են ընթանում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը նաև վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի կայուն խաղաղություն, հավելել է Միրզոյանը։