Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոյեւը օգոստոսի 22-23-ին պետական այցով կմեկնի Արդբեջան։
Ինչպես նշում են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ուզբեկստանի նախագահի կայքին, այցի ծրագրում ընդգրկված են բարձր մակարդակով բանակցություններ եւ այլ միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգում ներառված են ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ հարաբերությունների հետագա խորացման եւ առաջնահերթ ուղղություններում գործնական համագործակցության ընդլայնման հարցերը։
Բանակցությունների արդյունքների հիման վրա նախատեսվում է ընդունել երկկողմ համաձայնագրերի փաթեթ, նշվել է հաղորդագրությունում։