Շատ քիչ հույս կա, որ փլատակների տակ ողջ մարդ...

Ցերեկվանից որպես կամավոր ենք եկել օգնելու «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքներին: Այս մասին լրագորղներին ասաց ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, ԱԻՆ-ը նորմալ աշխատում է:

Վարդանովը ցավով նշեց, որ հույսերը քիչ են, որ ողջ մարդ կա փլատակների տակ:

«Երևի արդեն շատ քիչ հույս կա, որ կենդանի մարդ է մնացել, նկուղային հատվածներում շատ ծուխ է, իսկ այնտեղ ապրելը անհնար է»:

Մանրամասն՝ տեսանյութում: