«Շատ լավ հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչու չ...

«Հիմա շատ լավ հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանը ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գա քննիչ հանձնաժողով»․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեղեկություններ է փոխանցել ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը և նպաստե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտմանը։

«Շաբաթներ շարունակ խոսում էին մի բանի մասին, որ քննիչ հանձնաժողովին ժամկետ չկա, ոչ թե խոսում էին քննիչ հանձնաժողովի որակյալ զեկույց ունենալու մասին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ իր համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկը իրավազոր չէր իմանալ։