
«Նախօրեին հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի շրջաբերականին։
Նա ավելացրեց, որ այդ ուժը հայտնի է նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով։
«Հիմա էլ այդ ահաբեկչական ուժը որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ։ Կարծում եմ՝ ԱԺ-ն անմասն չպետք է մնա այսպիսի երևույթների և մենք պետք է մեր գնահատականը տանք, քանի որ վերջնահաշվում թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններն են։ Մենք շատ լավ գիտենք, թե այդ ժողովը վարող Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, ով հիմա միացել է այդ նույն խմբակին։ Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր»,-նշեց նա։