Շատ դժվար է ունենալ ազատ և անկախ ընտրությունն...

Շատ դժվար է պատկերացնել ազատ և արդար ընտրություններ ունենալ այն պայմաններում,  երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, ով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է Human Rights Watch-ի նախկին տնօրեն, IODA գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը:

«Հարկ է նշել, որ Սամվել Կարապետյանը՝ այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ: Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության համար՝ ունենալ քաղաքական ընդդիմադիր ներկայացուցիչներ ազատազրկված վիճակում:

Այս ընտրությունը ըստ երևույթին՝ տեղի է ունենում կառավարական պաշտոնյաների անհարկի ճնշման և միջամտության պայմաններում: Չնայած, որ դրանք պետք է լինեն անկախ քաղաքական ինստիտուտներ, անկախ կրոնական հաստատություն, անկախ քաղաքական կուսակցություններ և անկախ լրատվամիջոցներ:

Այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է Կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում ու ոչ պատշաճ գործողություններ կատարում: Առաջին ոլորտը քաղաքական մոտիվացված ձերբակալություններն են՝ քաղաքական ընդդիմադիր գործիչների՝ այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Արշակ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և Արշակ Խաչատրյանի: Նման դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ մեծաթիվ ուժեր ձերբակալվածներին ենթարկելով հրապարակայնորեն ցուցադրվող չափից ավելի ուժի կիրառման, նախնական կալանքի չափազանց երկար ժամկետներով կիրառությունը՝ մարդկանց մեղադրելով քաղաաքական իրավախախտումների մեջ և նրանց պահելով տնային կալանքի տակ»,- նշել է նա: