Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապ...

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը: Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

«Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը և տեղյակ չէ այն փաստի մասին, որ վարկային միջոցների թե՛ մայր գումարը և թե՛ տոկոսները վճարում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից, և այն որևէ կերպ չի ազդում և չի կարող ազդել ՁԵՐ վճարած հոսանքի արժեքի վրա:

Հորդորում ենք՝ մինչև նմանատիպ գրառումներ կատարելը խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ:

Ինչ վերաբերում է «ՀԷՑ»ՓԲԸ վարկային պարտավորություններին, 2016 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ընկերության ձեռքբերման պահին այն արդեն իսկ ուներ կուտակված հսկայական պարտքեր, աշխատում էր մեծ վնասով:

Կարծում ենք՝ ՀՀ բնակիչները դեմ չէին լինի, եթե ՀՀ պարտքը, որը հասնում է մոտավորապես 5,4 տրիլիոն ՀՀ դրամի (14 մլրդ ԱՄՆ դոլար) սպասարկեին այն անձինք, ովքեր ներգրավել են այդ միջոցները, և ոչ թե ամբողջությամբ վճարեին ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, 2025 թ. այս պարտավորությունների սպասարկման համար ՀՀ քաղաքացիները վճարելու են ընդհանուր 390 մլրդ ՀՀ դրամ»:

Возможно, это изображение толстый лори и текст