 
     
								3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։
Գեղարքունյաց թեմն առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հրավիրում է Տիգրանի գտնվելու համար մատուցվող Սուրբ պատարագին։
«Հրավիրվում են բոլոր սրտացավ և հավատավոր հայորդիները միանալու մեր աղոթքին՝ խնդրելով Ամենախնամ Տիրոջից՝ խաղաղությամբ վերադարձնել Տիգրանին իր ընտանիքի գիրկը։ Բոլոր սրտցավ հայորդիներին հրավիրում ենք միանալու աղոթքին»,-նշված է հաղորդագրության մեջ։







