Շարունակվում է մանկական նյարդաբանների այցը Ար...

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից մինչև 28-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանը և մանկական նյարդաբան Անահիտ Հովհաննիսյանը:

Երեք օրերի ընթաքում մասնագետները զննել են ավելի քան 120 երեխայի: Նյարդաբան Անի Գևորգյանի խոսքով հիմնականում երեխաների մոտ արձանագրվել են ցնցումներ, զարգացման հապաղումներ, գլխացավ և տարբեր վարքային խնդիրներ:

2021թ.-ի մարտ ամսից պարբերաբար կատարվում են շարունակական այցեր Արցախ և երկու ամիսը մեկ երկու նյարդաբաններ «Արևիկ» բուժմիավորում իրականացնում են նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների ընդունելություն:

Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի անդամների ջանքերով, «Արաբկիր» ԲՀ-ի, Հայ-շվեյցարական համագործակցության ծրագրի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) շնորհիվ «Արևիկ» բուժմիավորումում գործում է վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորագույն սարքավորումը, որը թույլ է տալիս իրականացնել բազային և երկարատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ և ավելի մեծ ճշգրտությամբ ախտորոշել էպիլեպսիայի տեսակը:

ԱՀ առողջապահության նախարարություն