Շարունակվում է Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոս...

Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Գագիկ ծառուկյանը:

«Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։

Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ»,- գրել է նա: