Շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանայի...

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ և ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։

Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային և տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև դելիմիտացիային Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։