Շարունակեք համակերպվել և կստանաք նվեր` իրական...

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ամենաբարձր մակարդակով ամենաթողությունն ի վերջո հանգեցնելու է ավելի բիրտ ու դաժան բռնաճնշումների։

Երեկ երիտասարդ աղջկան` դեռ չծնված երեխայի հետ սպանեցին, ոչ ոք չպատժվեց, զոհվածների ծնողներին քարշ տվեցին գետնին, հրաման տվողը չգտնվեց, «բարձրաստիճան» մի ֆիգուր քաղաքացու երեսին թքեց, մնաց անպատասխան, այսօր ոստիկանները մարդու վրայով անցնում են` առանց հետ նայելու, թե ինչ արեցին էդ մարդուն, վաղը սա կրելու է զանգվածային բնույթ, և այլևս հնարավոր չի լինելու գազազած, ազգից վրեժ լուծող ռեժիմի դեմն առնել։ Շարունակեք համակերպվել և կստանաք նվեր` իրական ռեպրեսիաների տեսքով։

Բոլոր նախադրյալներն ստեղծված են, կատարածուները` ընդունված աշխատանքի»։