Շարմազանովը կարծում է, որ պատերազմում «կործան...

Նիկոլ Փաշինյանի երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր գործիչներ են դարձել մարդիկ, ովքեր երկար տարիներ եղել են իշխանություն (իշխանությունները միշտ բարոյապես դեֆորմացված են լինում) և չեն պատկերացնում ինչպես պետք է հարաբերվեն հանրության հետ։

Ընդդիմադիր դաշտում ամենադժվարը իրենց իշխանական կաղապարներից հրաժարվում են ՀՀԿ-ականները։ Այս կուսակցության ներկայացուցիչները չեն դադարել ժողովրդի վրա մունաթ գալուց և մեծ մոլորության մեջ են կարծելով, որ ժողովուրդը Փաշինյանին չընդունելով սկսկում է իրենց ընդունել։

Բանը հասել է նրան, որ ՀՀԿ ներկայացուցիչ Էդուրադ Շարմազանովն արդեն վիրավորանքով է խոսում այն մարդկանց մասին, ովքեր մերժել են իրենց 2018 թվականին։ Շարմազանովը օրերս իր գրառումներից մեկը ավարտել էր իրենց մերժած քաղաքացիներին վիրավորանքախառը խրատով․ «2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում,բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։ Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»»,-գրել է Շարմազանովը։

Սա անընդունելի ձևակերպում է սեփական քաղաքացիների նկատմամբ և որ ամենակարևորն է խիստ անընդունելի է 2018 թվականի իրադարձություններին մասնակից 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, վիրավորված և տեղահանված քաղաքացիների մասին այսպես արտահայտվելը։

Ընդդիմադիրները հրապարակային պետք է մերժեն նման ձևակերպումները, իսկ Շարմազանովը պետք է ներողություն խնդրի Հակառակ պարագայում չզարամանան, որ մարդիկ իրենց կողքին չեն կանգնում։