Շարմազանովի և մյուս հանրապետականների ինքնաբու...

ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ այցելել են Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, ապա Տեղերի վանական համալիր: Այնուհետև, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում նշել են Սահմանադրության օրը, հայտնում է Aravot.am-ը։

Հավաքին ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամները, նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին ՀՀԿ-ական մարզպետներ, ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներ։