
Ադրբեջանի կողմից տեսնում ենք որոշակի դժգոհություն, բայց մեր կողմից էլ կա դժգոհություն, որովհետև Ադրբեջանում ձերբակալվել է Ռուսաստանի 13 քաղաքացի՝ հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը:
Մեկնաբանելով Ադրբեջանում ռուսական մշակութային միջոցառումների չեղարկման թեման՝ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է՝ դա այնքան էլ կարևոր չէ, կարևորը մարդիկ են, որոնք ձերբակալվել են:
«Շատերն էլ պատահաբար են ձեռքի տակ ընկել։ Այդ բոլոր հարցերը քննարկվում են ադրբեջանական կողմի հետ: Այստեղ պետք է համբերություն, հանգստություն ցուցաբերել, որովհետև ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ մենք տնտեսական կապեր ենք զարգացնում, և այդ կապերը պահպանվում են, և ոչ ոք շահագրգռված չէ դրանք խզելով»,- ասել է Օվերչուկը։