Շահագործման են հանձնվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնված Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածները։
Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը, որը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, այցելել է նշված ճանապարհահատվածներ‚ դիտարկել կատարված աշխատանքները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են‚ որ նշված երկու՝ մոտ 22 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում վերականգնվել են հողային պաստառը‚ ճանապարհային պատվածքը‚ ջրահեռացման համակարգը‚ ամբողջությամբ կահավորվել են ճանապարհահատվածները‚ տեղադրվել են ճանապարհային նշաններ‚ մետաղական անգելափակոցներ‚ ազդանշանային սյուներ‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցվել են արհեստական անհարթություններ‚ գյուղտեխնիկայի անցման տեղեր՝ բետոնային ծածկով‚ իրականացվել են նաև այլ աշխատանքներ։



