Սևանում հրկիզել են ավտոպահեստամասերի խանութը,...

Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։