Իրանի էներգետիկ դիվանագիտությունը «զարգացում...

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ տուժելու են և՛ մատակարարները, և՛ գնորդները:

«Ինչպես գազի մատակարարների, այնպես էլ սպառողների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն քանդիչ ազդեցությունը, որը միջազգային շուկաների վրա կարող է ունենալ Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն», - գրել է նա X-ում:

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի էներգետիկ դիվանագիտությունը «զարգացում է ապրել» Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) ութերորդ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում երեքշաբթի օրը: Նա հավելել է, որ քննարկումները վերաբերել են «գլոբալ գազային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը»: