Նիդեռլանդները ծրագրում են 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային 2027-2029 թվականներին, ներառյալ 435 միլիոն եվրոյի ռեզերվ՝ անհետաձգելի կարիքների համար: Այս մասին ասվում է միջոցների բաշխման վերաբերյալ կառավարության՝ խորհրդարանին ուղղված նամակին կից փաստաթղթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, նշվում է, որ Հաագան մտադիր է 165,5 միլիոն եվրո հատկացնել ոչ ռազմական օգնության փաթեթի կազմում սեփական բիզնեսի աջակցման ծրագրերին:
«Նիդեռլանդները ձգտում է ամրապնդել նիդեռլանդական ընկերությունների դիրքերը Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու համար», - հայտնել են Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը և արտաքին առևտրի նախարար Սյորդ Սյորդսման խորհրդարանին հղված նամակում:
Սպասվող արդյունքների թվում փաստաթղթում ուղղակիորեն նշված է հենց Նիդեռլանդների՝ կայուն եկամուտներ ստանալու կարողության ամրապնդումը: Առաջնահերթ ուղղություններ են անվանվել էներգետիկան, ջրային տնտեսությունը, նավահանգիստների զարգացումը, ագրոարդյունաբերական համալիրը և առողջապահությունը:



