
Սևանա լիճ այս տարի բաց է թողնվել «Ամառային» իշխանի 38 հազար 800 հատ և «Գեղարքունի» իշխանի 36 հազար հատ մանրաձուկ:
Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:
«2024 թվականին 87 հազար 300 հատ «Ամառային» իշխանի, 302 հազար «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ ենք բաց թողել Սևան, այսինքն՝ շուրջ 389 հազար մանրաձուկ, 2025 թվականին՝ 38 հազար 800 հատ «Ամառային» և 36 հազար հատ «Գեղարքունի» մանրաձուկ: Տարեվերջին այդ թիվն ուզում ենք հասցնել 520 հազարի: Նպատակ ունենք այդ թվերը հետզհետե մեծացել՝ հասցնելով մինչև 1 մլն հատ մանրաձկի»,-ասաց Սիմիդյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ կան: Կարողացել են ձեռք բերել շուրջ 2000 մայրական առանձնյակ: Առաջիկայում նաև կողակի արտադրության, վերարտադրության և Սևանա լիճ բաց թողնման գործընթաց կսկսեն: