Ուրախալի մեկ լուր հայտնեմ. 2017 թվականից սկսած՝ առաջին անգամ այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի աճ, հունվարին 1 սմ-ով ավելի ջուր ունենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը` թեև 2024-2025 թվականներին Սևանա լիճը մի փոքր քիչ է մամռակալել, բայց դեռ խնդիրը կա: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում 2026-ին խնդրի լուծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրառին, ապա նախարարը հիշեցրեց, որ վարչապետի հանձնարարական կա, որպեսզի 2026-ին օրենքով սահմանված չափաքանակը չգերազանցեն, այն է՝ 170 մլն խորանարդ մետր ջուրը: Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունում գործում է նաև աշխատանքային խումբ, որի նպատակն է սահմանված նիշից չանցնելու վերաբերյալ անելիքները:



