Քննչական կոմիտեից հայտնում են, որ տարածվող տեղեկատվությունը, թե 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը․
«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձի նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը»,- հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։