
Սևան համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագիրը ճանապարհաշինական է:
«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնց կհաջորդեն Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների շինարարական աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրով նախատեսված են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման, ջրհավաք հորերի իրականացման և այլ շինարարական աշխատանքներ:
Այս պահին իրականացվում են եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քառակուսի մետր տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը 628 միլիոն 990 հազար 550 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Ճան-Շին» ՍՊԸ-ն։