Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի քո...

Փետրվարի 1-ին, ժամը 23։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի քոթեջում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 2-ին ժամը 00:33-ին, մարվել՝ 01:04-ին: Այրվել է 60 քմ մակերեսով երկհարկանի տնակի երկրորդ հարկի կառուցատարրերը (մոտ 35 քմ)։