Մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեց...

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝. հունիսի 12-ին ժամը 09.00-21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի և Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: