Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել: