Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավաելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ»
ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։
բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:
մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
թռչունների ձվերի հավաքը.
թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:
ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
ջրային տարածքի աղտոտումը։
Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:
Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։