Սեուլը ողջունել է ԱՄՆ-ում միջուկային սուզանավ...

Հարավային Կորեայի կառավարությունը ողջունում է ԱՄՆ-ում միջուկային սուզանավի կառուցման թույլտվություն տալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակի խոսնակը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Այս որոշումը կմեծացնի երկրի պաշտպանական կարողությունները և մեծապես կընդլայնի մեր զինվորականների դերակատարումը Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու գործում», - նշված է հայտարարության մեջ:

Հարավային Կորեայի նախագահական գրասենյակից հայտնել են, որ այս գործընթացում Սեուլը սերտորեն կհամագործակցի Վաշինգտոնի հետ: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հարավային Կորեան Ֆիլադելֆիայի նահանգի նավաշինարանում ատոմային սուզանավ կկառուցի։