Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ինստագրամյան էջում հրապարակել է Արցախի դրոշն ու կոչ արել այն տարածել՝ իրազեկելով Արցախում կատարվող իրադարձությունների մասին:
«Խնդրում եմ տեղադրեք այս դրոշի լուսանկարը ձեր էջերում՝ կանգնելով արցախցիների կողքին, որոնք տառապում են դիկտատոր Ադրբեջանի կողմից ապօրինաբար ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-գրել է Թանկյանը:



