System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հուլիսին Երևանում համերգ են ունենալու։
«Կարծես, որոշակի շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային խնդիրների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»,- «Ինստագրամ»-ի story բաժնում նշել է Թանկյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանի Հանրապետության հրապարակում, բայց ընդգծել՝ չգիտի համերգն անվճա՞ր է, թե՞ ոչ։



