«Սերժ Սարգսյանը սիմոնյանալենների հետ երբեք չի...

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, տեռորիստների տիրապետության տակ անցած մի «լրատվամիջոց» գրել էր, որ, իբրև, ալեն սիմոնյանը Արթուր Վանեցյանի հետ զբոսնելով մոտեցել է նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատանը՝ ակնարկելով, թե իբր տվյալ անձը հանդիպել է նախագահի հետ:
Միայն հոգեկան հիվանդը կարող է մտածել, որ սիմոնյան ալենը երբևէ կարող է հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, բայց քանի որ մեր երկրում հոգեկան հիվանդ լինելը մոդայիկ է, տվյալ «լուրին» նայեք, բացառապես, այդ տեսանկյունից:
Նախագահը սիմոնյանալենների հետ երբեք չի հանդիպել ու երբեք չի էլ հանդիպի, իսկ տեռորիստների հաճախակի անասնական վախերը նմանատիպ երևակայության պատճառ կարող են հանդիսանալ»: