ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ չին ժողովուրդը կշարունակի համընդհանուր բարեկեցությամբ պետություն կառուցելու և «Չինական երազանքը» կյանքի կոչելու փառավոր պատմությունը:
Միջազգային հարաբերություններում աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը նոր խթան կհաղորդի միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և
Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։
ՀՀ երրորդ նախագահը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և ամբողջ չին ողջ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարգավաճում: