
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին; Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:
«ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին»,-ասված է հայտարարության մեջ: