Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չի...

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է. բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել: «Գործում է գրավ խափանման միջոցը»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել դատական նիստ: Լրագրողները Սերժ Սարգսյանին հարց են ուղղել, արդյոք պատրաստվում է լքել երկիրը, քանի որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է փախչել երկիրը: 

«Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանում որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է լքել երկիրը»,- նշել է Սերժ Սարգսյանը: