Սերժ Սարգսյանի հայտարարությունը «Մարտի 1»-ով...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Հերթական անգամ դիրքավորվելով «Մարտի 1»-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց "հեղափոխական" առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:

Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:

Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր «Մարտի 1»-ով վախեցնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ: Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա: Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»: