ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող հարցեր։
«Մայիսի 17-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնարարությունների իրականացման շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:



